
«Որքան էլ որոշակի անհարմարություններ մեր նոր մեթոդը ստեղծում է, այնուամենայնիվ, հավաքագրման ու կարգապահության տեսանկյունից, այն բավականին էֆեկտիվ է ու, փաստացի, նախկինում չվճարողների հաշվին, նրանց վճարելու հաշվին 8 նոր ավտոբուսի գումար ենք հավաքել երկու շաբաթվա ընթացքում»,- գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ հավելելով․ «Բոլոր այն մարդիկ, ովքեր բողոքում են՝ տրանսպորտի քանակը քիչ է, պետք է ֆիքսեն՝ եթե նախկինում չէին վճարում, սպասարկում էին այդ օրակարգը»։