Սիլիկյան թաղամասում աղբավայրում հրդեհը մարվել է այս գիշեր` ժամը 1։08- ին, հայտնում է Փրկարար ծառայությունը։
Հրդեհի մասին ահազանգը ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել էր օգոստոսի 6-ին՝ ժամը 20։54-ին։
Դեպքի վայր էր մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։