Թուրքիան, Սաուդյան Արաբիան ու Պակիստանը կստորագրեն եռակողմ պաշտպանական համաձայնագիր։
Թուրքական անվտանգության աղբյուրները հայտնել են, որ ստորագրումը նախատեսված է այսօր Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Սաուդյան Արաբիա։ Այցի ընթացքում Էրդողանը, ինչպես սպասվում է, կհանդիպի Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։