Ծովազարդ բնակավայրի բնակիչը գետնափոր շինությունում հայտնաբերել է իրեն պատկանող 10 գլուխ գառներին հոշոտված

Այսօր՝ օգոստոսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 06:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ծովազարդ բնակավայրի Անդրանիկի փողոցի տներից մեկում գտնվող գետնափոր շինությունում կենդանիների կողմից հոշոտված գառներ կան, հաղորդում է Shamshyan.com–ը։

Տեղում գառների տերը ոստիկաններին հայտնել է, որ առավոտյան ժամը 05:30-ի սահմաններում է գառներին հայտնաբերել սատկած, և դժվարանում է ասել, արդյոք գայլերը, թե թափառող շներն են հոշոտել գառներին։

Դեպքի փաստով ոստիկանության Սևանի բաժնում փաստաթղթեր են կազմվում։ Արդյոք Գեղարքունիքի մարզպետն ու Սևան խոշորացված համայնքի ղեկավարը օգնության ձեռք կմեկնեն սոցիալապես անապահով վիճակում գտնվող այս ընտանիքին, դեռևս հայտնի չէ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *