Ֆրանսիայում գործազրկության ցուցանիշը հասել է 2020-ից ի վեր ռեկորդային մակարդակի

Ֆրանսիայում գործազրկության մակարդակը նախորդ եռամսյակում աճել է մինչև 8.3%՝ դրա նախորդի 8.1%-ի համեմատ, ինչն ամենաբարձր մակարդակն է 2020 թվականից ի վեր․ հայտնել է երկրի Ազգային վիճակագրության և տնտեսական հետազոտությունների ինստիտուտը (Insee):

Trading Economics-ի հետ զրուցած վերլուծաբանները կանխատեսել էին 8.2% գործազրկության մակարդակ։

Insee-ի տվյալների համաձայն՝ գործազրկության մակարդակն ավելի բարձր է եղել 2020 թվականի երրորդ եռամսյակում, երբ այն կազմել է 9%։

Հաշվետու ժամանակահատվածում Ֆրանսիայում գործազուրկների թիվն աճել է 62․000-ով՝ գերազանցելով 2,5 միլիոնը։

Երիտասարդների (15-24 տարեկան) շրջանում գործազրկությունը կազմել է 21.6% (740․000 մարդ)։ 25-49 տարեկանների շրջանում այդ մակարդակը կազմել է 7.5% (1,381 միլիոն մարդ), ինչն ամենաբարձր ցուցանիշն է 2021 թվականի առաջին եռամսյակից ի վեր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *