
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2021 թվականի նախընտրական ծրագիրը ձախողած Նիկոլ Փաշինյանն ընտրողներից քվեներ է խնդրում․
Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում, ուղիղ եթերով ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը։ Այդ նախընտրական ծրագիրը սկսվում է Ն․ Փաշինյանի ուղերձով, ուղերձն իր հերթին սկսվում է մեջբերումով կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագիրից, որն ընդունվել է 2021 թվականին, Ազգային ժողովում։
Ն․ Փաշինյանը հայտարարել է․ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել, և այսպիսով, Հայաստանի համար խաղաղ զարգացման դարաշրջանը բացված է»։ Նա քաղաքացիներին կոչ է արել հունիսի 7-ին գնալ ընտրական տեղամաս և տեր կանգնել խաղաղությանը՝ քվեարկելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին։
Նիկոլ Փաշինյան, խաղաղություն չի հաստատվել, որ քաղաքացիները դրան տեր կանգնեն, խաղաղ զարգացման դարաշրջան բացված չէ։ Հիմա տևական հրադադար է, որ ցանկացած ժամանակ կարող է խախտվել։
2021 թվականին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում նշված էր․ «Փրկություն՝ անջատման միջոցով, Շուշիի, Հադրութի դեօկուպացիա», սակայն Արցախն ամբողջությամբ հանձնել եք։
2021 թվականի ձեր նախընտրական ծրագիրը ձախողել եք, հիմա ընտրողներից քվե եք խնդրում, որ նորից ընտրողներին խաբեք, միայն թե մնաք իշխանական կերակրատաշտին կպած, խուսափեք ձեր արածների համար պատասխանատվությունից։ Չի ստացվելու»։