Լոռի Բերդ․ պատմամշակութային ժառանգությունից դեպի ժամանակակից զբոսաշրջային կենտրոն


Հայաստան


Վերջին տարիներին Լոռի Բերդ հնավայրում իրականացվող լայնածավալ ծրագրերը միտված են ոչ միայն պատմամշակութային արժեքների պահպանությանը, այլև տարածքի վերափոխմանը ժամանակակից զբոսաշրջային կենտրոնի։ Պետական ֆինանսավորմամբ իրականացվող վերականգնման, պեղման և ենթակառուցվածքների զարգացման աշխատանքների շնորհիվ հնավայրը աստիճանաբար դառնում է ավելի հասանելի, բարեկարգ և գրավիչ այցելուների համար։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանն ընդգծեց,  որ  2022 թվականից Լոռի Բերդ հնավայրում մեկնարկել են համակարգված և լայնածավալ աշխատանքներ՝ ուղղված հուշարձանի պահպանությանը, ուսումնասիրմանը և զարգացմանը։ Նախնական փուլում իրականացվել են հնագիտական պեղումներ, որոնց արդյունքներով հստակեցվել են հետագա վերականգնման ուղղությունները և մշակվել գիտանախագծային փաստաթղթեր։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *