Ռուսաստանը կարող է հորդորել իր քաղաքացիներին` չայցելել Հայաստան

Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել է, որ հաճախակիացել են Հայաստանում երրորդ երկրների խնդրանքով ՌԴ քաղաքացիների ձերբակալության դեպքերը։ Ի պատասխան՝ Ռուսաստանը կարող է հորդորել իր քաղաքացիներին չայցելել Հայաստան։ Այս մասին նա ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում։ Հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի խնդրանքով եւ առաջինն է եղել Ռուբինյայի՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո։ Այս մասին հայտնում է Դաշնային խորհրդի Մամուլի ծառայությունը։ Մատվիենկոն կոչ է արել պահպանել կառուցողական երկխոսությունը Հայաստանի եւ ՌԴ միջեւ։

Մատվիենկոն նշել է, որ հաճախ է Երեւանից հնչում, որ հարկավոր է պահպանել հարաբերությունները ՌԴ հետ, սակայն հաճախ այդ խոսքերը եւ կոնկրետ գործողությունները մեկմեկու հետ չեն համընկնում։ Հիշեցնենք, որ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները սրվել էին այն բանից հետո, երբ Երեւանը որոշել էր վերցնել եվրաինտեգրման քաղաքական կուրս։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *