Ազգային ֆուտբոլի օր են սահմանել

Արգենտինայի Ֆուտբոլի ասոցացիան հուլիսի 15-ը հռչակել է Ազգային ֆուտբոլային թիմերի օր։ Այս մասին հայտնում է AFA-ն։ Այդ օրն էր, որ արգենտինական հավաքականը 2։1 հաշվով հաղթեց Անգլիային՝ այս տարվա Մունդիալում։ Հայտարարության մեջ այդ հաղթանակը որակվում է որպես պատմական։ Նաեւ՝ նշվում է, որ Էնցո Ֆերանդեսի եւ Լաութարո Մարտինեսի գոլերի շնորհիվ է, որ իրավիճակը շրջադարձային փոփոխություն է կրել եւ արգենտինական հավաքականը դարձել է հաղթող։

Տոնի հասցեատերերն են արգենտինական ֆուտբոլը ներկայացնող բոլոր թիմերը՝ պատանեկաններից մինչեւ պրոֆեսիոնալ թիմեր եւ ազգային հավաքական։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *