Ես չգիտեմ՝ ինչի վրա են հավակնում, երբ կաթողիկոսը ողջ-առողջ է, Աստված նրան երկար կյանք տա։ Այս մասին այսօր Մայր տաճարի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Մայր աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու Վեհափառի եւ 6 հոգեւորականների գործով դատավարության վերաբերյալ Պոլսո պատրիարքությունից արձագանք չկա։
«Հուսով եմ՝ նամակը դեռ տեղ չի հասել, երևի փոստը լավ չի աշխատում»,– ասաց Սրբազանը։
Անդրադառնալով դատավարությանը՝ Նաթան Սրբազանը նշեց, որ աննախադեպ «իրադարձություն» է սա. «Մեծ ցավ և ուրիշների համար ամոթի մեծ զգացում ունեմ, որ անգամ Վեհափառ հայրապետին հրավիրեցին դատարան, ինչն աննախադեպ է անգամ բոլշևիկյան ամբողջ հետ, երբ հալածանքներ եղել են եկեղեցու նկատմամբ, բայց որևէ եկեղեցում պետ, և հատկապես հայ եկեղեցու ղեկավար դատարանի առջև կանգնած չի եղել։ Մեծ ցավն այն է, որ այս իրողությունը կատարվում է մեր ազգային, հայրենի ինքնիշխան, անկախ պետության մեջ, կատարվում է մեր հայրենի իշխանությունների ձեռքով, ինչն արձագանք է նաև այլ հայտարարությունների, որ հնչել են մեր հայրենիքի սահմաններից դուրս»։
Սրբազանը կրկին ընդգծեց, որ որեւէ քաղաքական կուսակցություն իրավունք չունի միջամտելու եկեղեցու ներքին գործերին. «Հայաստանյաց առաքելական եկեղեցին ինչ-որ կազմակերպություն չէ։ Այն ոչ ՀԷՑ է, ոչ «Ուելնես» կենտրոն, որ կարողանան բոլշևիկյան ձևով կուլակաթափ անել, խլել, պետականացնել, նշանակել իրենց կառավարիչը»։
Մանրամասները՝ տեսանյութում։