Սանկտ Պետերբուրգի Պրիմորսկի շրջանային դատարանը Լիդիա Նևզորովայի՝ Ալեքսանդր Նևզորովի կնոջ նկատմամբ հեռակա կարգով խափանման միջոց է ընտրել երկու ամսով կալանքի տեսքով։ Ալեքսանդր Նևզորովը Ռուսաստանում ճանաչվել է օտարերկրյա գործակալ, ինչպես նաև կնոջ հետ միասին ճանաչվել է ծայրահեղական միավորման մասնակից, որի գործունեությունն արգելված է։
Քննության վարկածով՝ ամուսինները մեսենջերներից մեկում հրապարակել են հղում՝ դրամական միջոցների հավաքման համար անհրաժեշտ տվյալներով։ Քննությունը պնդում է, որ հավաքված գումարը նախատեսված էր ծայրահեղական ուղղվածության հանցագործությունների նախապատրաստման և կատարման, ինչպես նաև արգելված ծայրահեղական միավորման գործունեության ապահովման համար։
Լիդիա Նևզորովային հեռակա կարգով մեղադրանք է առաջադրվել ՌԴ քրեական օրենսգրքի 282.3 հոդվածի 1-ին մասով («Ծայրահեղական գործունեության ֆինանսավորում»)։
Դատարանի որոշմամբ՝ կալանքի ժամկետը կսկսի հաշվարկվել նրա՝ Ռուսաստանի տարածքում ձերբակալվելու պահից կամ արտահանձնումից հետո։
2025 թվականի մարտին Ալեքսանդր և Լիդիա Նևզորովները որպես միավորում ընդգրկվել էին Ռուսաստանի ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում։ Ավելի ուշ՝ նույն տարվա մայիսին, ամուսինների նկատմամբ հարուցվել էր քրեական գործ՝ մեսենջերի միջոցով դրամական միջոցների հավաքման առնչությամբ։