Պայթյուն միկրոավտոբուսում․ կան զոհեր եւ վիրավորներ

Չորս մարդ է զոհվել ինքնաշեն պայթուցիկի պայթյունի հետեւանքով՝ Սիրիայի Ջարամանա քաղաքում, որը գտնվում է մայրաքաղաք Դամասկոսի մոտակայքում։ Այս մասին հայտնում է Syria TV-ն։ Տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ է ստացել եւս 14 մարդ։ Տուժածների շարքում կան նաեւ կանայք եւ երեխաներ։ Բոլոր տուժածները տեղափոխվել են մասնավոր հիվանդանոցներ։ Պայթյունը որոտացել է քաղաքի մարդաշատ շրջանում։ Դեպքի վայրում աշխատում են օպերատիվ ծառայությունները։ Պայթյունը որակվել է որպես ահաբեկչություն։ Բռնարարքն իրականացնողի կամ կազմակերպիչների մասին դեռ տեղեկություններ չեն հրապարակվել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *