ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի խորթ որդին՝ Ստեփան Ջիգարխանյանը, երկար ժամանակ անց առաջին անգամ եկել է Ռուսաստան։ Նրան նկատել են «Ալեքսեյ և Իգոր Նովիկովներ. Նոնկոնֆորմիզմի երկու դար» ցուցահանդեսում, որը տեղի է ունենում Դեկորատիվ արվեստի թանգարանում, հայտնում է KP.RU-ն։
Ստեփանի համար ցուցադրության շրջայցն անցկացրել են նկարիչ Իգոր Նովիկովը և փաստաբան Յուլիա Վերբիցկայա-Լիննիկը։
Ինքը՝ Ստեփանը, պատմել է, որ Մոսկվա է ժամանել Փարիզով և գոհ է մնացել եղանակից։ Նա ասել է, որ Ռուսաստանի մայրաքաղաքում ներկայիս ջերմաստիճանն իրեն հիշեցնում է ֆրանսիականը։
Ջիգարխանյանը նշել է, որ եկել է կուտակված գործերը կարգավորելու նպխատակով, սակայն փորձում է ժամանակ գտնել նաև մշակութային ծրագրի համար։ Բացի դրանից, նա շատ ժամանակ է անցկացնում մոր հետ, որին վաղուց չէր տեսել։
Այցի ընթացքում Ստեփանը նաև Վագանկովյան գերեզմանատանն այցելել է Արմեն Ջիգարխանյանի գերեզմանին։
Խոսելով անձնական կյանքի մասին՝ նա խոստովանել է, որ այժմ հարաբերությունների մեջ չէ։ Կատակով Ստեփանը հավելել է, որ փաստաբան Յուլիա Վերբիցկայա-Լիննիկը խոստացել է օգնել իրեն Մոսկվայում հարսնացու գտնել՝ նշելով, որ իր գործընկերների շրջանում ազատ աղջիկները քիչ չեն։