Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ողջունել է ԱՄՆ Սենատի կողմից Գրեհեմի՝ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծի ընդունումը։
«Կրեմլի ագրեսիան սնուցող եկամտի յուրաքանչյուր աղբյուր պետք է հարվածի տակ դրվի բոլոր կողմերից», — գրել է ֆոն դեր Լայենը X սոցիալական ցանցում։
Coming on the back of the EU’s 21st package, I welcome the US Senate’s adoption of the Graham Bill.
It honours a fierce believer in the power of coordinated sanctions to weaken Russia’s war machine.
From Russian oligarchs to energy exports and the shadow fleet, every source of…
— Ursula von der Leyen (@vonderleyen) August 7, 2026
Նա կոչ է արել ԱՄՆ-ին և Եվրամիությանը համատեղ փակել Ռուսաստանի ռազմական ներուժի ֆինանսավորման աղբյուրները, այդ թվում՝ ռուս օլիգարխների եկամուտները, էներգակիրների արտահանումը և «ստվերային նավատորմի» գործունեությունը։
Եվրահանձնաժողովի ղեկավարի խոսքով՝ համաձայնեցված պատժամիջոցները պետք է «զրկեն Ռուսաստանին պատերազմը շարունակելու միջոցներից» , որում նա «չի կարող հաղթել»։
Ֆոն դեր Լայենը նաև ընդգծել է, որ Եվրոպան և ԱՄՆ-ը կարող են ավելիին հասնել՝ գործելով միասին, և կողմերին կոչ է արել շարունակել պատժամիջոցային քաղաքականության համակարգումը։