Ուկրաինան համաձայնել է ԱՄՆ-ի պահանջին

Ուկրաինան պարտավորվել է չհարվածել Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի ենթակառուցվածքներին, ինչպես նաև Սև ծովում Ռուսաստանի հետ առնչություն չունեցող լցանավերին։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Նշվում է, որ Ուկրաինայի ղեկավարությունը նման որոշում է կայացրել ԱՄՆ բարձրագույն ղեկավարության հետ բանակցություններից հետո։
Գործակալության տվյալներով՝ բանակցությունները տեղի են ունեցել Նովոռոսիյսկի շրջանում դրոնների վերջին հարձակումներից հետո, որոնք հանգեցրել էին նավթի բեռնման խափանումների և նավթի համաշխարհային գների աճի: Այս հարձակումները վտանգի տակ էին դրել Ղազախստանից արտահանումը, որի համար Կասպյան խողովակաշարը նավթահումքի իրացման հիմնական ուղին է։

Bloomberg-ը նշում է, որ Ուկրաինան նավերի սեփականատերերին պայմաններ է առաջադրել, որոնց պահպանման դեպքում չի հարձակվի Սև ծովում նրանց լցանավերի վրա: Նավը և դրա սեփականատերերը չպետք է գտնվեն ուկրաինական պատժամիջոցների տակ, դրանք չպետք է պատկանեն ՌԴ քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց, իսկ նավը չպետք է բեռնված լինի ռուսական նավթով կամ Ռուսաստանից այլ բեռներով: Կիևը նաև ստեղծել է կապի հատուկ ուղիներ և հրահանգներ առևտրային փոխադրողների համար:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *