Աջակցել են գործող նախագահին – Հրապարակ

Ֆուտբոլի Աֆրիկյան կոնֆեդերացիան աջակցություն է հայտնել ՖԻՖԱ-ի գործող նախագահ Ջանի Ինֆանտինոյին, ով հրաժարվել էր վաճառել Աշխարհի առաջնության իրավունքների մի մասը մասնավոր ներդրողներին՝ հայտնվելով լուրջ ճնշման ներքո։ Օգոստոսի 5-ին Ինֆանտինոն արտահերթ խորհրդակցություն է անցկացրել ՖԻՖԱ-ի ղեկավար կազմի հետ Ռաբաթում, որտեղ ներողություն է խնդրել կոմերցիոն նախագծերում թույլ տված սխալների համար։

Այդ խորհրդակցության ֆոնին էլ Ֆուտբոլի Աֆրիկյան կոնֆեդերացիան հայտարարել է, որ ընդունում է Ինֆանտինոյի եւ կառույցի գլխավոր քարտուղար Մաթիաս Գրաֆսթրեմի համատեղ հայտարարությունը եւ աջակցություն հայտնում Ինֆանտինոյին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *