ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտնել է, որ Դոնալդ Թրամփի առաջնորդության շնորհիվ Հայաստանն ու Ադրբեջանը կարողացել են վերջ դնել 35-ամյա հակամարտությանը։
«Մեկ տարի առաջ այս օրը ԱՄՆ նախագահը համախմբեց Ադրբեջանին և Հայաստանին՝ ստորագրելու պատմական խաղաղության համաձայնագիր, որը վերջ դրեց 35 տարվա դաժան հակամարտությանը»,- գրել է Ուիթքոֆը X սոցիալական ցանցում։
Նրա խոսքով՝ Թրամփի առաջնորդության շնորհիվ Հարավային Կովկասը դարձել է «ավելի անվտանգ, ավելի բարգավաճ և ավելի կայուն», իսկ Հայաստանի և Ադրբեջանի ապագան խոստումնալից է թվում։
«Ինձ համար պատիվ է լինել այս պատմական վարչակազմի մի մասը»,- հավելել է ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը։
A year ago today, @POTUS brought Azerbaijan and Armenia together to sign a historic peace agreement that ended 35 years of brutal conflict. Because of this President’s leadership, the South Caucasus is safer, more prosperous, and more stable, and the future is bright for these…
— Special Envoy Steve Witkoff (@SEPeaceMissions) August 8, 2026