
Միացյալ Նահանգների Զինված ուժերը կնքել են առաջին պայմանագիրը AeroVironment ամերիկյան տեխնոլոգիական ընկերության հետ՝ լազերային Locust զենքի առաջին խմբաքանակի մատակարարման համար։ Գործարքի արժեքը կազմում է 400 միլիոն դոլար։ Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը։ Համաձայն հաղորդման, Պենտագոնը ներկայումս զբաղված է հակամարտությունների ժամանակ ակտիվորեն օգտագործվող ԱԹՍ-ների դեմ պայքարի այլ արդյունավետ միջոցների որոնմամբ։