Եմենի հութիների շարժումը հայտարարել է Ջիզանում Saudi Aramco նավթավերամշակման համալիրի օբյեկտի վրա հարձակման պատասխանատվությունը ստանձնելու մասին, որի հետևանքով առավոտյան հրդեհ էր տեղի ունեցել, հայտնում է Al Masirah հեռուստաալիքը։
Շարժման հայտարարության մեջ նշվում է, որ օբյեկտը հարձակման է ենթարկվել անօդաչու սարքերով՝ ի պատասխան Սաուդյան Արաբիայի կողմից Եմենի Սաադա և Հաջա նահանգներին հասցված հարվածների։
Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարությունը հայտնել էր, որ Ջիզանում Saudi Aramco-ի նավթավերամշակման գործարանի օբյեկտում լուսադեմին բռնկված հրդեհը մարվել է։ Գերատեսչության տվյալներով՝ ոչ ոք չի տուժել։
Ջիզանը գտնվում է Կարմիր ծովի ափին՝ Սաուդյան Արաբիայի և Եմենի սահմանից ոչ հեռու։