
Իրանի պետական «Մեհր» լրատվական գործակալությունը հրապարակել է Մոջթաբա Խամենեիի մասնակցությամբ առաջին տեսանյութը այս տարվա մարտին Գերագույն առաջնորդ նշանակվելուց ի վեր։
Տեսանյութում Խամենեին նստած է՝ շրջապատված մի քանի մարդկանցով։ Նկարահանման ամսաթիվը չի նշվում։
Մոջթաբա Խամենեին դարձել է Իրանի Գերագույն առաջնորդ մարտի սկզբին՝ իր հոր՝ Ալի Խամենեիի նահատակությունից հետո, որը զոհվել էր այս տարվա փետրվարին ռազմական գործողության առաջին օրերին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված ավիահարվածի հետևանքով։
Մոջթաբա Խամենեին ինքը վիրավորվել էր իր բնակարանի վրա կատարված ավիահարվածի ժամանակ և այդ ժամանակվանից ի վեր հանրության առջև չի հայտնվել։
Հուլիսի վերջին «Թայմս»-ը հաղորդել էր, որ Իսրայելի «Մոսադը» և ԱՄՆ ԿՀՎ-ն համատեղ փորձում էին գտնել Իրանի Գերագույն առաջնորդին՝ պարզելու համար, թե արդյոք նա ողջ է և որտեղ կարող է լինել։ Թերթը նշել է, որ հետախուզական համայնքի որոշ անդամներ կարծում էին, որ նա մահացած է, և որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) պարզապես ձևացնում էր, թե նա ողջ է, որպեսզի օրինականացնի ԱՄՆ-ի հետ պատերազմ սկսելու իր որոշումը։
Չնայած նրա հրապարակային բացակայությանը, սոցիալական ցանցերում հայտնվել են Մոջթաբա Խամենեիի անունով հաղորդագրություններ։ Հուլիսի 26-ին Իրանի գերագույն առաջնորդը իր X սոցիալական ցանցում գրառում էր հրապարակել, որում նա պաշտպանում էր Լիբանանի տարածքային ամբողջականությունը։