Զոհ և վիրավորներ կան․ խոշոր հրդեհ՝ Թեհրանի մատույցներում

Թեհրանից հարավ-արևմուտք՝ Նասիրաբադի արդյունաբերական գոտում գտնվող գործարանում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս հինգը՝ վիրավորվել, հաղորդում է Fars լրատվական գործակալությունը։

«Այսօր առավոտյան Թեհրանի նահանգի Բահարեստան շրջանում գտնվող կրակայրիչների գործարանում բռնկված հրդեհի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս հինգը՝ վիրավորվել», – ասվում է հայտարարության մեջ։

Բոլոր վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։

Հրդեհի պատճառի վերաբերյալ որևէ տեղեկություն չի հրապարակվել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *