
Ճապոնիայի բնակիչները մեկ րոպե լռությամբ հարգել են ԱՄՆ կողմից 81 տարի առաջ Նագասակիի ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակը։ Ավանդաբար լռության րոպեն հայտարարվում է տեղի ժամանակով 11։02-ին, Երեւանի ժամանակով՝ 06։02-ին՝ այն պահին, երբ 1945 թվականի օգոստոսի 9-ին Նագասակին ատոմային ռմբակոծության ենթարկվեց ամերիկյան ռազմական օդուժի կողմից։ Հիշատակի միջոցառումներին մասնակցելու է ավելի քան հարյուր երկրների եւ ռեգիոնների պատվիրակություններ։
Հիշեցնենք, որ Նագասակիի ու Հիրոսիմայի ատոմային ռմբակոծությունը իրականացվել է Միացյալ Նահանգների ԶՈՒ կողմից՝ Երկրորդ աշխարհամարտի վերջին։ Դա արվել է՝ Ճապոնիայի պարտությունն արագացնելու համար։ Մարդկության պատմության մեջ միակ դեպքն է այս ռմբակոծությունը, երբ կիրառվել է միջուկային զենք։