
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի տարածքում Patriot ՀՕՊ համակարգերի արտադրության կազմակերպումը շատ ժամանակատար է եւ կտեւի՝ ոչ պակաս 12 ամսից մինչեւ մի քանի տարի։ Այս մասին նա ասել է հեռուստամարաթոնի ժամանակ։
Ուկրաինայի նախագահը մանրամասնել է, որ Միացյալ Նահանգներում եւ եվրոպական երկրներում շատ բարդ են բյուրոկրատական ընթացակարգերը, որոնով հարկ կլինի անցնել՝ նման արտադրություն կազմակերպելու համար։
Նույնիսկ եթե լիցենզիան էլ կարողանան ստանալ, Ուկրաինան ինքնուրույն կերպով չի կարողանա արտադրել Patriot համակարգեր։ Դրա համար, ըստ Զելենսկու, կարեւոր է, որպեսզի ուկրաինական տարածքում տեղակայվեն Patriot համակարգի արտադրության առավելագույն քանակով բաղադրիչներ։ Իսկ եթե արտադրությունը եվրոպական երկրներում կազմակերպվի, ապա դա շատ ավելի բարդ բյուրոկրատական ընթացակարգերի առաջ կկանգնեցնի Կիեւին, ասել է Զելենսկին։