
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Արթուր Աբրահամի անվան մանկապատանեկան մարզահամալիրի հիմնարկեքի արարողությանը։ «3 տարի աշխատել եմ պրոյեկտի վրա, մինչև մոտեցել եմ ձեզ, խնդրել, որ օգնեք՝ այստեղ մեծ դպրոց կառուցել։ Չէի պատկերացնում, որ կլինի այսքան մեծ»,- ասել է Արթուր Աբրահամը։ «Դե ձեր անունն էնքան մեծ ա, չէինք կարա փոքր կառուցեինք»,- արձագանքել է Փաշինյանը։