ՀՀ Կիբեռոստիկանությունը նախազգուշացրել է բանկերից մեկի անունից տարածվող նոր ֆիշինգային սխեմայի մասին

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի․/ԱՌԿԱ/.  Հայաստանի ՆԳՆ Կիբեռոստիկանությունը նախազգուշացրել է սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվող կեղծ գովազդի մասին, որը ներկայացվում է որպես AMIO Bank-ի և Yandex Eats-ի համատեղ «շահավետ» առաջարկ:

Ինչպես հայտնում է ոստիկանությունը, հավատալով նման գովազդին՝ օգտատերերը հայտնվում են AMIO Bank-ի օնլայն բանկինգի էջը նմանակող կեղծ կայքում:

Կայքում օգտատերերին որպես նվեր 15 հազար դրամ են խոստանում և առաջարկում մուտքագրել մուտքանունն ու գաղտնաբառը՝ բանկային հաշվին հասանելիություն ստանալու համար:

Ոստիկանությունում նախազգուշացրել են, որ սա խաբեություն է, որի նպատակը օգտատերերի բանկային հաշիվներից դրամական միջոցների հափշտակումն է:

Նրանց, ովքեր արդեն մուտքագրել են իրենց տվյալները նման կայքում, Կիբեռոստիկանությունը խորհուրդ է տալիս անհապաղ կապ հաստատել բանկի հետ և պահանջել ժամանակավորապես սառեցնել հաշիվը, ինչպես նաև անմիջապես փոխել օնլայն բանկինգի գաղտնաբառը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *