Մեծ Բրիտանիան տարեկան կորցնում է 125 միլիարդ ֆունտ ստեռլինգ՝ երիտասարդների չաշխատելու կամ չսովորելու պատճառով․ The Guardian

Երիտասարդները, որոնք չեն աշխատում, չեն ստանում կրթություն կամ չեն վերապատրաստվում, Մեծ Բրիտանիային տարեկան արժենում են մոտ 125 միլիարդ ֆունտ ստեռլինգ․ գրում է The Guardian-ը։

Երիտասարդներից շատերը մեծացել են 2008 թվականի ֆինանսական ճգնաժամի և կորոնավիրուսային համավարակի ժամանակ և այժմ բախվում են կենսապահովման ծախսերի աճի, հանրային ծառայությունների կրճատման և արհեստական բանականության զարգացման պատճառով աշխատաշուկայի փոփոխություններին։

Միևնույն ժամանակ՝ Մեծ Բրիտանիայի երիտասարդական ծառայությունների համար արվող ծախսերը նվազել են 1.3 միլիարդ ֆունտ ստեռլինգով կամ 76%-ով։ Հազարավոր երիտասարդական ակումբներ փակվել են, և շատ սոցիալական աշխատողներ լքել են իրենց պաշտոնները։

Ինչպես նշում է The Guardian-ը, կառավարությունը նախընտրում է գումար ծախսել խնդիրների հետևանքները լուծելու, այլ ոչ թե դրանք կանխելու վրա։ Երիտասարդների զբաղվածության համար ծախսված յուրաքանչյուր ֆունտի դիմաց 25 ֆունտ ստեռլինգ է ծախսվում նպաստների համար։

Նշվում է, որ կառավարության ծախսերը կշարունակեն աճել, եթե կառավարությունը չկարողանա երիտասարդներին վերադարձնել աշխատանքի և կրթության։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *