
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին գլխավոր հրամանատար և Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Մոհսեն Ռեզային նշանակվել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար: Այս մասին հայտնել է նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի ղեկավար Մոհամմադ Մեհդի Թաբաթաբային։
«Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի պաշտոնից Մոհամմադ Բաղեր Զոլգադրայի հրաժարականի և նորպաշտոնի ընդունման կապակցությամբ ԻրանիԻսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Պեզեշքիանի հրամանագրով Մոհսեն Ռեզային նշանակվել է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար», – գրել Է նա X-ում:
Ռեզային այդ պաշտոնում փոխարինել է Մոհամմադ Բաղեր Զոլգադրին, որն իր հերթին այդ պաշտոնում նշանակվել էր մարտի 27-ին՝ իր նախորդի՝ Ալի Լարիջանիի մահից հետո: Զոլգադրն էլ նշանակվել է Խամենեիի քաղաքական հարցերով խորհրդական: