Ռուսաստանը տվյալ փուլում շարունակում է հավատարիմ մնալ Անքորիջում ձեռք բերված պայմանավորվածություններին։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։
«Մեր կողմից, պահպանելով Ռուսաստանի ղեկավարության կողմից հատուկ ռազմական գործողության համար սահմանված նպատակներին հավատարմությունը, պատրաստ ենք դրանց իրականացմանը՝ հաշվի առնելով անքորիջյան փոխըմբռնումները։
Վստահ ենք, որ Ուկրաինայի շուրջ իրավիճակը հնարավոր է կարգավորել դիվանագիտական մեթոդներով՝ համապատասխան քաղաքական կամքի առկայության դեպքում», — նշել է նա։