Ուժեղ Հայաստան, վստահաբար, ունենալու ենք

ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտրվելուց հետո Արամ Վարդևանյանը շնորհակալություն է հայտնել իրեն վստահության համար։

Իր ելույթում նորընտիր փոխնախագահը մաղթել է, որ Աստված պահպանի Հայաստանի Հանրապետությունը՝ ընդգծելով, որ երկիրը, իր համոզմամբ, ունենալու է ուժեղ ապագա։

«Աստված պահապան մեր հրաշք Հայաստանի Հանրապետությանը, և մենք ուժեղ Հայաստան, վստահաբար, ունենալու ենք»,- ասել է Վարդևանյանը։

Հիշեցնենք, որ Արամ Վարդևանյանն ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտրվել է 53 կողմ ձայնով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *