
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ալիևը երեկ դարձյալ հայտարարել է, որ ավելի քան 80,000 մարդ վերադարձել է Ղարաբաղ և «Արևելյան Զանգեզուր»։ Փաշինյան ընտրողներ, խելքներիդ մի քիչ զոռ տվեք և պատկերացրեք, թե ձեր խաղաղասեր Ալիևի մտքում «Արևմտյան Զանգեզուրը» ո՞րն է, նա ինչո՞ւ է նույնիսկ խորհրդային Ադրբեջանում գոյություն չունեցած վարչատարածքային միավոր ձևավորում՝ Զանգելանի, Կուբաթլուի հատվածներում։ Բացառո՞ւմ եք, որ նա ձեր սիրելի վարչապետի ապաշնորհ գործողություններից հենց «Արևմտյան Զանգեզուրն» է ակնկալում, թե՞ ձեր «դուխովը», «հզորը» չի տա…»։