Հյուսիսային Կորեան տասնյակ միլիարդավոր դոլարներ է վաստակել ՌԴ–ի և Ուկրաինայի պատերազմի վրա. զեկույց

Թեև արևմտյան պատժամիջոցները կոչված էին արյունաքամ անել Կիմ Չեն Ընի ռեժիմը, այժմ միլիարդներ են հոսում Փհենյան։ Այսպես, 2022-ից 2025 թվականների ընթացքում Հյուսիսային Կորեան ստացել է մինչև 22 մլրդ դոլարի արտարժութային հասույթ, ինչը մոտավորապես չորս անգամ ավելի է, քան նախորդ չորս տարիներին։ Այս տվյալները ներկայացված են Bloomberg Economics-ի վերլուծական զեկույցում։

Իշխանության գլուխ անցած 15 տարիների ընթացքում Կիմը երբեք այսքան մեծ միջոցների չի տիրապետել։ Եկամուտների գլխավոր աղբյուրը Ռուսաստանին զինամթերքի վաճառքն է։

Միայն պատերազմն իսկ Կիմի գանձարան է բերել ավելի քան 14 մլրդ դոլար։ Մնացած 8 մլրդ դոլարը ստացվել է այլ աղբյուրներից, այդ թվում՝ Չինաստանի հետ առևտրից, արտերկրում աշխատող հյուսիսկորեացիների աշխատանքից, ՏՏ ծառայություններից, կիբերհանցագործությունից, ինչպես նաև օրինական և անօրինական արտահանումից։

Հասույթի ամենամեծ բաժինն ապահովել է զինամթերքը։ Առկա տվյալներով՝ 9,12 մլրդ դոլար բերել են հրետանային արկերը, 2,38 մլրդ դոլար ստացվել է ծանր հրետանու համար, 1,27 մլրդ դոլար՝ բալիստիկ հրթիռների համար, իսկ 849 մլն դոլար՝ Հյուսիսային Կորեայի զինվորներին Ռուսաստան ուղարկելու դիմաց։

Ստացված միլիարդները Կիմն օգտագործում է իր միջուկային և հրթիռային ծրագրերը զարգացնելու համար։ Վերջին երկու տարիներին Հյուսիսային Կորեան ներկայացրել է իր ամենախոշոր ռազմական նավերը և արդիականացրել բալիստիկ հրթիռները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *