«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայց է ներկայացրել ընդդեմ «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ»-ի

Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի նախկին կազմակերպադաստիարակչական աշխատանքների գծով կազմակերպիչ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու Հայաստան Հակոբյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի։

Հայաստան Հակոբյանը դատարանից պահանջել է աշխատանքից ազատման հրամանն անվավեր ճանաչել, նախկին աշխատանքում վերականգնել (դրա անհնարինության դեպքում՝ համարժեք աշխատանք տրամադրել) և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը բռնագանձել։

Հիշեցնենք, որ Հայաստան Հակոբյանը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ իրեն աշխատանքից հեռացրել են քաղաքական հայացքների համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *