
Ողբերգական վթարը աֆրիկյան Նիգերի հարավում՝ առնվազն քսաներկու մարդու կյանք է խլել։ Այս մասին հայտնում է այդ երկրի Տրանսպորտի նախարարությունը։ Համաձայն տեղեկատվության, բախվել է երկու ավտոբուս։ Զոհվել է առնվազն քսաներկու մարդ, որոնցից տասնյոթը՝ զինվորական։ Տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ ստացել է եւս 37 մարդ։ Բախվել է երկու ավտոբուս, որոնցից մեկը տեղափոխելիս է եղել ուղեւորների, մյուսը՝ զինվորականների։