
Բրազիլացի հարձակվող Նեյմարի և «Սանտոսի» համագործակցությունը, ամենայն հավանականությամբ, երկար չի շարունակվի։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է 34-ամյա ֆուտբոլիստի վարքագծից և մարզումներին նրա վերաբերմունքից։
Նեյմարը պարբերաբար չի մասնակցում թիմի մարզումներին, իսկ մարզաբազա ներկայանալու դեպքում էլ միշտ չէ, որ ամբողջությամբ անցկացնում է նախատեսված պարապմունքը։ Այս իրավիճակը լարվածություն է առաջացրել ֆուտբոլիստի և ակումբի ղեկավարության միջև։
Նեյմարի պայմանագիրը «Սանտոսի» հետ նախատեսված է մինչև ընթացիկ տարվա վերջ։ Ըստ առկա տեղեկությունների՝ կողմերը, ամենայն հավանականությամբ, նոր պայմանագիր չեն կնքի, ինչի արդյունքում ֆուտբոլիստը կարող է ազատ գործակալի կարգավիճակով հեռանալ ակումբից։
Միևնույն ժամանակ, Նեյմարի ապագայի հնարավոր տարբերակներից մեկը կարող է լինել MLS-ը։ Իսպանական Marca-ի տեղեկություններով՝ բրազիլացի ֆուտբոլիստը հետաքրքրված է «Ինտեր Մայամի» տեղափոխությամբ։
Ամերիկյան ակումբում այժմ հանդես են գալիս «Բարսելոնայում» Նեյմարի նախկին խաղընկերներ Լիոնել Մեսսին և Լուիս Սուարեսը։