Շվեդիայի հատուկ ծառայությունը հայտարարել է ռուսական լրտեսական գործողության կասեցման մասին

Շվեդիայի պետական անվտանգության ծառայությունը (SÄPO) հայտարարել է ռուսական լրտեսական ցանցի վնասազերծման մասին, որը փորձում էր ազդել երկրում քաղաքական որոշումների ընդունման վրա և վարկաբեկել ինչպես բուն Շվեդիան, այնպես էլ նրա դաշնակիցներին ԵՄ-ում և ՆԱՏՕ-ում, հաղորդում է Reuters-ը։

Գործողությունը ծրագրել և համակարգել էր Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը, ասվում է SÄPO-ի պաշտոնական հայտարարության մեջ։ Դրան մասնակցել են երեք անձ, որոնք գործել են դիվանագիտական անձեռնմխելիության քողի տակ։

SÄPO-ի ներկայացուցիչը նշել է, որ գերատեսչությանը հաջողվել է հետևել մասնակիցների հանդիպումներին, արձանագրել նրանց խոսակցությունների բովանդակությունը և նրանց տրված հանձնարարականները։

Գործողությանը առնչվող բոլոր անձինք այլևս Շվեդիայի տարածքում չեն, իսկ լրտեսական ցանցն ամբողջությամբ վնասազերծվել է։ Հատուկ ծառայությունում հրաժարվել են հետագա մեկնաբանություններից՝ գործողության մանրամասների և ձեռնարկված միջոցների առնչությամբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *