
Իսրայելական բանակը հաստատել է լուսանկարի իսկությունը, որում պատկերված է զինվոր, ով կոտրում է Հիսուս Քրիստոսի արձանը Լիբանանի հարավում գտնվող բնակավայրում: Բանակը խոստացել է հետաքննել դեպքը, պատժել մեղավորներին ու օգնել տեղի բնակիչներին վերականգնել այն։
«Իսրայելի պաշտպանության բանակը չափազանց լուրջ է վերաբերվում այս միջադեպին և ընդգծում է, որ զինվորի վարքագիծը լիովին հակասում է իր զինված ուժերի կողմից դավանվող արժեքներին»,- հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը արձագանքելով դեպքին՝ արարքը որակել է որպես «ամոթալի»։ «Ես վստահ եմ, որ այս ստոր արարքի պատասխանատուների նկատմամբ կձեռնարկվեն անհրաժեշտ խիստ միջոցներ։ Այս ամոթալի արարքը լիովին հակասում է մեր արժեքներին»,- գրել է Սաարը՝ X-ում:
Two days ago, a video circulated widely showing the statue of Christ in Lebanon being smashed. It spread heavily, especially through accounts hostile to Islam, which claimed that Muslims were responsible. pic.twitter.com/grTF5BBF71
— Eye on Palestine (@EyeonPalestine) April 19, 2026