Ռուսաստանն ու Ուկրաինան գիշերը փոխադարձ հարվածներ են հասցրել․ կան զոհեր, Վորոնեժում հրդեհվել է Wildberries-ի պահեստը

Ռուսաստանն ու Ուկրաինան գիշերը փոխադարձ հարվածներ են հասցրել։

Մասնավորապես, ինչպես հաղորդում է УНИАН-ը, Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեին, Նիկոլաևին և Պավլոգրադին։

Զապորոժիեում հինգ մարդ զոհվել է, ևս 20-ը վիրավորվել են։

Ինչպես հայտնում է ТАСС-ը, Վորոնեժի մարզում Wildberries-ի լոգիստիկ օբյեկտներից մարդկանց տարհանել են։ Նշվում է, որ անօդաչու թռչող սարքի ընկնելու հետևանքով խոշոր ընկերության երկու պահեստներում հրդեհներ են բռնկվել։ Մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը վիրավորվել են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *