
Օգոստոսի սկզբից Նոյեմբերյան-Երեւան եւ հակառակ ուղությամբ աշխատող տաքսիների ուղեվարձը դարձել է 4 հազար դրամ, նախկին 3 հազար 500 դրամի փոխարեն, յուրաքանչյուր ուղեւորի համար, եթե մեքենայում 4 ուղեւոր է նստում։ Իսկ Վրաստանին սահմանակից Բագրատաշեն, Դեբեդավան գյուղերի բնակիչների համար, նկատի ունենալով այդ բնակավայրերի մեծ հեռավորությունը Նոյեմբերյան քաղաքից, ուղեվարձը դրանից 1000 դրամով ավելի է։ Տաքսիները Նոյեմբերյան համայնքի տարբեր բնակավայրերից վերցնում են ուղեւորներին, հասցնում Երեւանի ցանկացած վայր, իսկ մայրաքաղաքի տարբեր հատվածներից տեղափոխում Նոյեմբերյանի բնակավայրեր։ Նոյեմբերյանցիները դժգոհ են ուղեվարձի 4 հազար դրամ դառնալուց, տաքսի ծառայությունների վարորդներն էլ արդարանում են, որ Հայաստանում բոլոր ապրանքների ու ծառայությունների գներն աճել են, ուստի իրենք էլ են բարձրացրել իրենց սակագները։