Այժմ ԵԱՏՄ-ի գլխավոր առաջնահերթությունն ապաինտեգրացիայից խուսափելն է․ Ալեքսանդր Պանկին

Ռուսաստանը թույլ է տալիս Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մոտալուտ ընդլայնումը դիտորդի մակարդակով. Известия-ի հետ զրույցում նշել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Այժմ կարող են ավելացվել ևս մի քանի դիտորդ երկրներ։ Դիտորդությունը որևէ կողմին որևէ բան անել չի պարտավորեցնում։ Ավելի շուտ՝ դա քայլ է դեպի համագործակցության խորացում, այլ ոչ թե դեպի միությանը միանալ և բոլոր վերազգային կանոնները պահպանելը», – բացատրել է դիվանագետը։

Պանկինը պարզաբանել է, որ լիիրավ անդամակցության ընդլայնման հեռանկարները տեսանելի չեն։ Մասնագետները կարծում են, որ ԵԱՏՄ-ի լիիրավ անդամակցության ընդլայնումը, հավանաբար, կհանգեցնի լրացուցիչ տնտեսական և բյուրոկրատական բեռի՝ հաշվի առնելով պատժամիջոցների հետ կապված լոգիստիկ և այլ դժվարությունները։

Այժմ գլխավոր առաջնահերթությունն ապաինտեգրացիայից խուսափելն է՝ հատկապես հաշվի առնելով Հայաստանի ղեկավարության դիրքորոշումը։ 2025 թվականին ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը սկսելու մասին օրենքի ընդունումից հետո Երևանը շարունակում է իր մերձեցման ուղղությունը Բրյուսելի հետ։

«Եվրամիությունն ինքնին իսկապես ջանքեր է գործադրում տարբեր հարթակներում մեզ բաժանելու, միմյանցից հեռացնելու համար. դա փաստ է: ԵՄ պատվիրակներն այցելում են առանձին երկրներ և խմբային հավաքների՝  խոստանալով այնպիսի բաներ, որոնք, հավանաբար, երբեք չեն կատարի: Եվ, հնարավոր է, հենց այդ խոստումներն են ուղղված մեր փոխգործակցությունը խաթարելուն», – հայտարարել է Պանկինը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *