Զելենսկին Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ քննարկել է ԱԹՍ-ների մասին համաձայնագիրը


Քաղաքականություն


Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ բին Սալմանի հետ քննարկել է անօդաչու թռչող սարքերի վերաբերյալ երկկողմ համաձայնագիրը և գլոբալ պարենային անվտանգությունը։ Այս մասին Զելենսկին հայտնել է X-ում գրառման մեջ։

«Մենք գրեթե ամեն օր կապի մեջ ենք Ուկրաինայի ընկերների և գործընկերների հետ՝ ավելի մեծ անվտանգություն ապահովելու համար: Այսօր ես շատ բովանդակալից զրույց ունեցա Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ բին Սալման ալ- Սաուդի հետ: Կան ոլորտներ, որոնցում Ուկրաինան և Սաուդյան Արաբիան կարող են ամրապնդել միմյանց կարողությունները՝ պաշտպանելու կյանքեր և մարդկանց», – նշել է նա:

Զելենսկին հավելել է, որ քննարկվել են նաև մոտ ապագայում երկու երկրների միջև անօդաչու թռչող սարքերի վերաբերյալ համաձայնագրի շրջանակներում ձեռնարկվելիք քայլերը։

«Թագաժառանգը խոսեց Թուրքիայի և Պակիստանի հետ Սաուդյան Արաբիայի համաձայնագրերի և դրանց հետ կապված հեռանկարների մասին: Մենք համակարգեցինք մեր դիրքորոշումներն ու կապերը, որպեսզի մեր երկրները կարողանան ավելի մեծ դրական ներդրում ունենալ պարենային անվտանգության գործում. սա համաշխարհային կարիք է», – նշել է Զելենսկին։

Ուկրաինան և Սաուդյան Արաբիան մարտին ստորագրել են երկկողմանի պաշտպանական համագործակցության մասին համաձայնագիր։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *