
Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 բարձրաստիճան հոգևորականների գործը մակագրվել է նոր դատավորի:Գործը կքննի Արմավիրի մարզի դատավոր Սերժ Ռուշանյանը: 29-ամյա դատավորը նոր նիստի օր դեռ չի նշանակել:
Ռուշանյանը դատավոր նշանակվել է 2023 թվականին, մինչ այդ աշխատել է Արդարադատության նախարարությունում, դրանից առաջ էլ՝ 2017-2020 թվականները՝ «Արդարադատություն և իրավունքի գերակայություն» հասարակական կազմակերպության նախագահն է եղել:
«Դատալեքսում» նաև հրապարակվել է անցած շաբաթ այս գործը քննելուց հրաժարված դատավոր Հակոբ Մանուկյանի պարզաբանումը։
Նշենք, որ նա ինքնաբացարկ էր հայտնել, քանի որ, ըստ նրա, ինքը փաստաբանի արտոնագիր ստացել է Արա Զոհրաբյանից, որը դատարանում ներկայացնում է Վեհափառի շահերը։