Երևանում թիթեղների տակ հայտնաբերված նորածնի կյանքին uպառնացող վտանգ չկա. CPAP-սարքի միջոցով է շնչում. ԱՆ

Երևանի Հալաբյան փողոցի 13 շենքի խաղահրապարակի մոտ երեկ հայտնաբերված նորածնի կյանքին վտանգ չի սպառնում։ Նա CPAP-սարքի միջոցով է շնչում։ Առողջական վիճակը բավարար է։ Այս մասին NEWS.am—ին հայտնել են Առողջապահության նախարարությունից։

Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին՝ ժամը 20.43-ին, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի 13 շենքի մոտ շորի մեջ փաթաթված նորածին երեխա կա։ Ոստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ նորածինն արագ տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Նորածինը հայտնաբերվել է խաղահրապարակում՝ երկաթե թիթեղների տակ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *