Օրերս Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ Արդարադատության նախարարությունում քննարկում է տեղի ունեցել, որը վերաբերել է անձնական տվյալների պաշտպանության ինքնավար մարմնի ստեղծմանն առնչվող օրենսդրական փաթեթին։
«Մոտ օրերին շրջանառելու ենք անձնական տվյալների պաշտպանության ինքնավար մարմնի ստեղծմանն առնչվող օրենսդրական փաթեթը»,– գրել է Գալյանը և տեսանոյթւ հրապարակել։
Տեսանյութում երևում է, որ քննարկմանը մասնակցել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնեկ դուստրը՝ Շուշան Փաշինյանը։ Պարզ չէ արդյոք նա արադադատության նախարարությունում է աշխատում, թե ոչ։