Կրեմլը տարածաշրջաններին հրամայել է մինչև տարվա վերջ հավաքագրել 409 000 պայմանագրային զինծառայող։ Այդ մասին գրում է Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Նրանց տվյալներով՝ ծրագիրը կատարելու համար իշխանությունները ուժեղացրել են ճնշումը տեղական պաշտոնյաների վրա՝ միաժամանակ փորձելով խուսափել մոբիլիզացիայի նոր ալիք հայտարարելուց։
Պարբերականը նշում է, որ նոր պայմանագրային զինծառայողներին հիմնականում օգտագործում են ոչ թե պատրաստված պահուստներ ձևավորելու, այլ ռազմաճակատում կորուստները լրացնելու համար։ Ինչպես փոխանցում է DW-ն, ՌԴ-ի հարձակման տեմպերը մնում են ցածր՝ չնայած զորքերի թվաքանակը մեծացնելու կանոնավոր փորձերին։