Ո՞վ է Գարեգին Բ–ի գործով նոր 29–ամյա դատավորը. Նրա վերջին աշխատանքը եղել է նախարարի խորհրդականը

Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է 29–ամյա դատավոր Սերժ Ռուշանյանին, որը շատ համեստ կենսագրություն ունի։

Պարզվում է, որ նա դատավոր է նշանակվել 2023–ի հուլիսին, իսկ մինչ այդ վերջին աշխատավայրը եղել է ՀՀ արդարադատության նախարարությունը, որտեղ 5 ամիս եղել է նախարարի խորհրդական։ Մինչ այդ, 2021–ի օգոսոտոսից մինչև 2022–ի մարտը եղել է նախարարի օգնական։

Իսկ դրանից առաջ արդարադատության նախարարության վարչություններից մեկում աշխատել է որպես խորհրդական։

Սերժ Ռուշանյանը 2014-2018թթ. սովորել է Հայաստանում  Ֆրանսիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, ստացել բակալավրի աստիճան։

2015-2018թթ. սովորել է Ժան-Մուլեն Լիոն 3 համալսարանի  իրավագիտության ֆակուլտետում՝ ստանալով բակալավրի աստիճան (License)։

2018-2019թթ․սովորել է Սորբոնի համալսարանի մագիստրատուրայում՝ Քրեական իրավունք և քրեագիտություն, Մարդու իրավունքներ մասնագիտացմամբ:

2019-2020թթ. սովորել է Քեմբրիջի համալսարանի մագիստրատուրայում՝ Հանրային իրավունք, Մարդու իրավունքներ, Միջազգային հանրային իրավունք, Իրավունքի փիլիսոփայություն մասնագիտացմամբ:

2021թ.-ից առ այսօր սովորում է Հայ-ռուսական համալսարանի ասպիրատուրայում՝ հայցորդ (PHD):

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսների գործով դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ էր հայտնել և հրաժարվել գործը քննելուց՝ պատճառաբանելով, որ փաստաբանի արտոնագիր է ստացել գործով փաստաբան Արա Զոհրաբյանից։

Գարեգին Բ-ն և 6 եպիսկոպոսները մեղադրվում են դատական ակտը չկատարելու համար: 

Ըստ մեղադրանքի ձևակերպման՝ «Գարեգին Բ Ներսիսյանը, հանդիսանալով «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության Գերագույն հոգևոր խորհրդի նախագահ, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով, խոչընդոտել է օրինական ուժի մեջ մտած դատական այլ ակտի՝ «Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը բավարարելու» վերաբերյալ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման կատարմանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *