Հայտնի է դարձել, թե ինչ կարգավիճակով է Փաշինյանի դուստրը մասնակցել Արդարադատության նախարարությունում անցկացված քննարկմանը

Փաշինյանի դուստրը՝ Շուշան Փաշինյանը, «Մեկ օր նախարարի հետ» ծրագրին է մասնակցումABC Mediaին ասաց ՀՀ արդարադատության նախարարության խոսնակ Մարիամ Մելքումյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ կարգավիճակով է Փաշինյանի դուստրը մասնակցել օրերս արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի վարած քննարկմանը։

«Նաև պրակտիկա է անցնում»,- հավելեց խոսնակը։

Օրեր առաջ Սրբուհի Գալյանը հրապարակել էր տեսանյութ՝ անձնական տվյալների պաշտպանության ինքնավար մարմնի ստեղծմանն առնչվող օրենսդրական փաթեթի քննարկումների վերաբերյալ։ Տեսանյութում երևում է Շուշան Փաշինյանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *