Լիբանանի խորհրդարանն ընդունել է մահապատիժը չեղարկող օրինագիծ

Լիբանանի Պատգամավորների պալատը (միապալատ խորհրդարան) փոփոխություններից հետո հաստատել է մահապատիժը չեղարկող օրինագիծըհայտնում է ՏԱՍՍ-ը։

Օրինագիծը նախատեսում է օրենքի ուժի մեջ մտնելուց առաջ կատարված հանցագործությունների համար ամենախիստ պատժի հարցի լուծումը։ Ինչպես նախօրեին պարզաբանել է խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերրին, համաձայնեցված ձևակերպումը մշակվել է պատգամավոր Ջորջ Ադվանի հետ խորհրդակցությունների արդյունքում և կոչված է կարգավորելու նոր օրենքի ընդունումից առաջ կատարված հանցագործությունների համար խստացված պատժի կիրառման հարցը։

Մահապատիժը Լիբանանի օրենսդրությունում պաշտոնապես պահպանվել է երկար տարիներ, սակայն դրա կիրառումը փաստացի կասեցվել է։ Վերջին մահապատիժը երկրում տեղի է ունեցել 2004 թվականին։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *