ԱՄՆ-ում շոգ հուլիսի նախորդ ռեկորդը սահմանվել է 1936 թվականին


Աշխարհ


Օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների կառավարման ազգային կենտրոնը (NOAA) այս տարվա հուլիսը ամենաշոգ ամիսն է համարել ԱՄՆ-ի մայրցամաքային մասի դիտարկումների ողջ պատմության ընթացքում։ 

NOAA-ի տվյալներով՝ անցյալ ամիս միջին ջերմաստիճանն ըստ Ֆարենհեյթի կազմել է 76,89 աստիճան (ըստ Ցելսիուսի գրեթե 25 աստիճան)։

Չնայած այն բանին, որ Ալյասկայում արտասովոր զով է եղել, 48 նահանգում ավելի շոգ պայմաններ են դիտվել։

NOAA-ն կանխատեսում է, որ օգոստոսին Միացյալ Նահանգների մայրցամաքային հատվածի մեծ մասում օդի ջերմաստիճանը լինելու է միջինից բարձր։

Հուլիսի նախորդ ռեկորդը սահմանվել է 1936 թվականին, երբ երկրում երաշտ էր։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *