Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից (ԲԸՏՄ) հայտնում են, որ ստացված ահազանգի հիման վրա ուսումնասիրություն է իրականացվել Երևան քաղաքի Արշակունյաց 42/3 հասցեին հարակից տարածքում, որտեղ կատարվում էին խորքային հորի հորատման աշխատանքներ։
Տեղում արձանագրվել է, որ առանց ջրօգտագործման և հորատման թույլտվության կատարվող աշխատանքներն իրականացվում էին «Վանդ-Գազ» ՍՊԸ-ի կողմից՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի պատվերով։
Տեսչական մարմնի կողմից ձեռնարկված համապատասխան միջոցառումների արդյունքում կանխվել են առանց ջրօգտագործման և հորատման թույլտվության իրականացվող խորքային հորի հորատման աշխատանքները։
Հարուցված վարչական վարույթն ընթացքի մեջ է։