Մոնտենեգրոյի շախմատի մրցաշարում հայ գրոսմայստերը միանձնյա առաջատար է

Օգոստոսի 6-ից 15-ը Մոնտենեգրոյի Ցետինե քաղաքում անցկացվում է 2026 թվականի շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը. հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

«Պատանիների առաջնությունում 5 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Էմին Օհանյանը, ով ունի 4.5 միավոր:

Միջազգային վարպետներ Ալեքս Սահակյանը և Վահե Սուքիասյանը ունեն 4 միավոր, իսկ ՖԻԴԵ-ի վարպետներ Ռուդոլֆ Փաշիկյանը և Մանվել Առաքելյանը՝ 3.5 միավոր:

Աղջիկների առաջնությունում կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը ունի 3.5 միավոր:

Առաջնության 6-րդ խաղափուլը կմեկնարկի օգոստոսի 12-ին»,- ասված է հաղորդագրությունում։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *